«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (GermanEmbassyYerevan) սկսեց հավաքագրել ՀՀ քաղաքացիություն ունեցող հայազգի երեխաների առողջության վերաբերյալ տեղեկություններ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (GermanEmbassyYerevan) սկսեց հավաքագրել ՀՀ քաղաքացիություն ունեցող հայազգի երեխաների առողջության վերաբերյալ տեղեկություններ
18.03.2025 | 20:19

ՈՒրեմն, հերիք չի սրանք ՀՀ քաղաքացիների գույքային, ֆինանսական, հարկային և տարաբնույթ անձնական տեղեղեկություններ էին հավաքագրում, այժմ էլ անցել են երեխաներին:

Սրանց կայքում ինչ-որ «ծրագրի» մասնակցելու հայտ կա: Իբր գերմաներեն լեզվի իմացության «ծրագիր է»: «Ծրագրի» թիրախ են հանդիսանում ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաները:

«Ծրագրի» հաղթողները պետք է 1-2 շաբաթ Գերմանիայում անցկացնեն:

Ինչու՞:

Անհայտ է:

Հայտնի է միայն, որ ի թիվս այլ պահանջների, սրանք պահանջում են գերմաներեն և անգլերեն լեզուներով մանրամասն լրացնել երեխաների առողջության վերաբերյալ հարցաթերթիկը:

Այժմ պատկերացրեք, թե քանի հայ երեխա է մասնակցելու «ծրագրին»:

Եվ ԲՈԼՈՐԸ` անկախ հաղթելուց, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ սրանց տրամադրել իրենց առողջության վերաբերյալ տեղեկությունները:

Նախ` ինչ կապ ունի երեխայի առողջությունը գերմաներենի իմացության հետ: Կարող է, չէ՞, անառողջ երեխան լավ գերմաներեն իմանալ:

Բացի դրանից` ինչու՞ է անհրաժեշտ հավաքագրել «ծրագրին» մասնակցող ԲՈԼՈՐ երեխաների առողջության վերաբերյալ տեղեկությունները: Ծայրահեղ դեպքում, կարելի է, չէ՞, միայն հաղթող` Գերմանիա մեկնող, երեխաների առողջությունից «հետաքրքրվել»: Թեպետ` դա էլ է խնդրահարույց, քանզի սրանց երկիր մեկնելու անհրաժեշտ պայմաններից մեկը բժշկական ապահովագրությունն է:

Իսկ, եթե կա ապահովագրություն, ապա ինչու՞ է անհրաժեշտ այսօրինակ տեղեկատվությունը:

Բազմիցս ասել եմ` Հայաստանում Գերմանիայի դեսպանության օրվա ղեկավարությունը բացահայտ զբաղվում է ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ, այլ կերպ ասած` սրանք խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիմքերը: Ցավոք, սրա արձագանքն արդեն լսելի է:

Auswärtiges Amt, Annalena Baerbock, Olaf Scholz, Friedrich Merz, ճիշտ եմ ասում, չէ՞:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4629

Մեկնաբանություններ